Տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքի համապատասխան բոլոր ծառայություններն արդեն երրորդ օրն է՝ շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Վերջիններս շուրջօրյա ժամանակացույցով շարունակում են համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները: Փողոցների մաքրման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են նաև մայթերի, կանգառասրահների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Տեղերում ընթացող աշխատանքները վարչական շրջանների ղեկավարների շուրջօրյա վերահսկողության տակ են: