Ուժի մեջ մտան Ռուսաստանի հակաթուրքական պատժամիջոցները

Այսօրվանից ուժի մեջ են մտել Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները: Հունվարի 1-ից դադարեցվում է թուրքական գյուղմթերքի ներկրումը Ռուսաստանի տարածք, այլևս չի գործի երկու երկրների միջև տարիներ ի վեր կիրառված ազատ վիզային ռեժիմը: Բացի այդ, թուրքական ընկերություններին և Թուրքիայի քաղաքացիներին այսուհետ արգելվում է Ռուսաստանի տարածքում շինարարական և հյուրանոցային բիզնես ծավալել: