Ավտոբուսը չէր կարողանում շարունակել ընթացքը

Հունվարի 2-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը տեղացած ձյան պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչի հետևանքով ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մերկասառույցի հետևանքով «Վոլվո» մակնիշի 42D33910 պետհամարանիշով (30 ուղևոր) ավտոբուսը չի կարողանում շարունակել ընթացքը:

Հրշեջ-փրկարարներն ամրացրել են անվաշղթաները, և ավտոբուսը շարունակել է ընթացքը: