Աշխատանքային խումբ, որը համակարգում է վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը

Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատասխան լուծումներ:

Նշենք, որ հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները` հանրապետությունում  սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների`  հատկապես  հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և  ինքնաբուժմամբ: