Հնդկաստանում երկրաշարժ է եղել. կան զոհեր

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ սույն թվականի հունվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 03.05-ին (Գրինվիչի ժամանակով` հունվարի 3-ին 23.05-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել  6.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 24.830 և արևելյան երկայնության 93.610 աշխարհագրական կոորդինատներով (Հնդկաստան): Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 40 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական կայքի նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով Հնդկաստանում կա 6 զոհ և 100-ից ավել վիրավոր: