«Յուվենտուսն» օրերս բանակցել է Հենրիխ Մխիթարյանի գործակալի հետ

Sky Sport Italia-ն վստահեցնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»: ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխի տեղափոխվելու հնարավորությունները: