Գերմանիայում ավտովթարից զոհվել է 6 մարդ

Գերմանիայի Բադ Գրյոնենբախ քաղաքում դեկտեմբերի 31-ին ավտովթարից զոհվել է 6, վիրավորվել 17 մարդ, հայտնում է DPA-ն;

Վթարը տեղի է ունեցել կեսգիշերից հետո: Խիտ մառախուղի պատճառով բազմաթիվ մեքենաներ արագընթաց մայրուղու վրա բախվել են իրար:

Ճանապարհն այս պահին փակ է, ընթանում են փրկարարական աշխատանքներ: