Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո կշարունակի օգտվել Twitter-ից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո կշարունակի ակտիվորեն օգտվել Twitter-ից: Նա մտադիր է նախկինի պես քաղաքական հայտարարություններ անել այդ պլատֆորմի միջոցով: Այս մասին ABC-ին հայտնել է Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«Ես կարծում եմ, որ լրատվամիջոցներին վախեցնում է այն փաստը, որ Թրամփը ավելի քան 45 մլն բաժանորդ ունի սոցցանցերում, որոնց հետ կարող է անմիջական զրույց վարել:

Երբ նա օգտվում է Twitter-ից, նա արդյունք է ստանում»,- ասել է նախագահի օգնականը: