Թեքսասի նահանգի Մաքքիննի քաղաքի երկնքում 2 թեթեւշարժիչանի օդանավերի բախումից 3 մարդ է զոհվել, հայտնում է NBC-ը՝ վկայակոչելով տեղի շերիֆին:
Շերիֆի փոխանցմամբ՝ օդում բախվելուց հետո օդանավերից մեկն ընկել է մոտակա մայրուղու վրա, իսկ մյուսը՝ պահեստի: Իրավապահ մարմինները հետաքննություն են վարում: