Ինքնաշեն բեռնատար վերելակի մետաղյա կառուցատարերի արանքից դուրս են բերել աշխատակցուհու արգելափակված ձեռքը (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 15։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ գտնվող «Կաս» մարկետում աշխատակցի ձեռքը արգելափակվել է վերելակի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած փրկարարները նշված խանութի ինքնաշեն վերելակի մետաղյա կառուցատարերի արանքից դուրս են բերել մարկետի աշխատակից՝ 55-ամյա Հերմինե Գ.-ի ձեռքը։ Նրան տեղափոխել են «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց։