Հյուսիսային Կորեան հայտնել է, որ միջմայրացամաքային բալիստիկ հրթիռը մշակման վերջին փուլում է

Հյուսիսային Կորեայում միջմայրացամաքային բալիստիկ հրթիռը մշակման վերջին փուլում է: Այս մասին ամանորյա ուղերձում ասել է հյուսիսկորեական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեան կամրապնդի իր պոտենցիալը, եթե ԱՄՆ-ը չդադարի ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է նա:

Կիմ Չեն Ընը նաեւ հաստատել է, որ երկրի ղեկավարությունը հավատարիմ է տնտեսության զուգահեռ զարգացման եւ միջուկային ներուժի ամրապնդման քաղաքականությանը:

Նա իր ելույթում Հյուսիսային Կորեան անվանել է Արեւելքի միջուկային տերությու