Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 00.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի հիվանդանոցի մոտակայքում մեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հիվանդանոցի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mitsubishi Pajero» մակնիշի 98 VV 777 պետհամարանիշով (վարորդի տվյալները ճշտել չի հաջողվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել չգործող ջրատարը (տուժածներ չկան):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրատարից դուրս բերել ավտոմեքենան: