Ստամբուլում ահաբեկչությունից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ

Ստամբուլում ահաբեկչության հետեւանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ Reina գիշերային ակումբում, անհայտ անձը զինված ներխուժել  է ներս ու կրակ բացել, որի հետեւանքով մահացել է 39 մարդ, շուրջ 70 մարդ վիրավորվել է։

Լրատվամիջոցների փոխանցմամբ հարձակման պահին ակումբում 700-800 մարդ է եղել: