Քյոլնում ամանորյա գիշերը ոստիկանությունը ձերբակալել է արտաքինից աֆրիկացու նման հարյուրավոր տղամարդկանց

Գերմանիայի Քյոլն քաղաքում ամանորյա գիշերը ոստիկանությունը ձերբակալել է արտաքինից աֆրիկացու նման  հարյուրավոր քաղաքացիների: Ձերբակալություններն իրականացվել են անցած տարվա Ամանորին կանանց վրա միգրանտների եւ փախստականների հարձակման կրկնությունը կանխելու գործողության շրջանակում, գրում է Associated Press-ը:

Տղամարդկանց ձերբակալել են Քյոլնի 2 գլխավոր երկաթուղային կայարաններում, նրանց հարցաքննել են եւ ստուգել փաստաթղթերը:

Իրավապահ մարմինների տեղեկություններով, ի տարբերություն նախորդ տարվա ամանորյա գիշերվա, այս անգամ Քյոլնի փողոցներում հերթապահություն էին իրականացնում 1.5 հազար ոստիկան:

Սոցցանցերի օգֆտատերերը դժգոհել են, որ ոստիկանները մարդկանց ձերբակալում էին միայն արտաքին տեսքից ելնելով: