ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ եւ հանձնարարել է Թուրքիային ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ էրիկ Շուլցի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շուլցի խոսքով՝ Օբամային անհապաղ տեղյակ են պահել կատարվածի մասին: «Նախագահը ցավակցել է անմեղ մարդկանց մահվան կապակցությամբ, իր օգնականներին հանձնարարել Թուրքիայի իշխանություններին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասված է Շուլցի հայտարարության մեջ: