Ֆինլանդիայի կառավարությունը սկսել է սոցիալական ապահովման ոլորտում նոր փորձը: Հունվարի 1-ից որոշ գործազուրկների երաշխավորված նվազագույն եկամուտ կապահովեն պետության հաշվին, առանց որեւէ պայմանի, հայտնում է BBC-ն:
Մոտ 2 հազար գործազուրկներ ամսական 600 դոլար կստանան իրենց կարիքների համար: Ընդ որում, նրանցից չեն պահանջի ապացուցել, որ ակտիվորեն աշխատանք են որոնում:
Փորձի նպատակն է պարզել, թե այդ մարդիկ ավելի արագ աշխատանք կգտնեն, թե նրանք, ովքեր սովորական նպաստ են ստանում: