Պարագվայում մեկնարկել է «Դաքար» ավտոմրցարշավը

Հունվարի 2-ին Պարագվայում մեկնարկել է 2017-ի «Դաքար» ավտոմրցարշավը, որի անվտանգությունն ապահովում են ոստիկանության 22 հազար աշխատակիցներ՝ Պարագվայից, Բոլիվիայից եւ Արգենտինայից: Այս երկրների տարածքով էլ կանցնեն մրցարշավի երթուղիները, հայտնում է Oane-ը:

Տպավորիչ շոուի հանդիսատեսի համար ստեղծվել են անվտանգության ավելի քան 50 գոտիներ, իսկ Արգենտինայում կարգը կվերահսկեն լրացուցիչ 30 գործակալներ: Այնտեղ ստեղծվել է նաեւ դաշտային հիվանդանոց, որպեսզի բժիշկները կարողանան տուժողներին օպերատիվորեն օգնության հասնել:

Ավտոմրցարշավը կտեւի մինչեւ հունվարի 14-ը, որին կմասնակցեն աշխարհի 59 երկրներ ներկայացնող 316 ավտոմեքենաներ: Հիշեցնենք, որ «Դաքար-2016»-ին հաղթել են ֆրանսիացիները՝ Ժերար դե Ռոյի (Iveco) թիմը: