Անթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։
➡️Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։
Աթույլատրելի եմ համարում բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։
➡️ Հանձնարարեցի շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։
➡️ Առանձնահատուկ ընդգծեցի տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։
➡️ Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար։
Ծանոթացա լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել եմ ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը։
#օրենքի_ուժով
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/908714076306076?__xts__%5B0%5D=68.ARB509hK7FzLOkEJXnmCgbLE5bgj6vDqeiHPvwXYgLmuitJL4mxJk8y1o_CLPzAIDSR5ag9QLGrk5bwHXZ0SdZJD_zY8XBZXss-f7GBLNm_P1rt7mM1xYJ0goieXVf_hwrh3v493rVsSutBdSUmgUmsbcM1epfV_9nBe-pELHVyrdip2A_FO9pGHKnRE3MFAVCa2tVWMo_BQVFHE6zeTqN7H_uI2mRuqk32jupwAAL76UjyUtl2rOMrkK5CKuDL38LgvXOW5K7SvjnA1FOKrEzEPiHK8YlY-ze43mD7qRh09ZF1aWj3bBZ1mNKDHwPXsVIuu0_09gQYW9sR6fkHsDaU&__tn__=-R