Արցախում տուն կառուցելու դեպքում պետությունը 5 միլիոն դրամ կտա քաղաքացուն

Հարգելի ՛ հայրենակիցներ

Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայքներում տուն էին կառուցում: Նախընտրական խոստմանս համաձայն՝ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն.

Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ:

Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50:

Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի, մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/585279018836142/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDYQhGNdR91esygj0QhLC9xy9mCUOweOikN-DsvlL2Bw9PF9j8vzNoM0McT2omeuEBKxKs45RNjj2_XuXWxgNNa_zQk2wOXa_KS2-EbvAqVC7G3HBFjZLJuWSvGyJrPrC0EJ3R2xjOGU8QI4GZK3d_hjQd-yGqwuajnEZ_a2hVlV_57N5cCFO3JiLlCe5OEIZPGTFt0DVLAoEZspu0llP0RqPFQq6Ye3xQLjy4V9KxRHdcniiQcBS_abfd37o3TXgQVsIkgQxV5VvNnktHBxmiAaLIrcS53uaAaCgc-KySPPZCZOaTQpeZd8NIgYjmwH3x5HhZ0IDHIOj9pbtnGwRd1pX-Okj0j3rl6SJLbIVZYrb4uV2iEtw&__tn__=-R