Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով (մահվան դեպքերն ավելացել են ևս 1-ով), իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: 

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1455069768067481/2745143852393393/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDpArrpYXya1XtYPTgCH66bqQxbumQgLdHu3ZkAhD4HFw7869OOQPQUzodY19uCAlDTTQMX6dWbJzcOZFoWBnMTMtm25qARWE2G3Y6GJiItinRz_-2H3A72_0gKZn9nzQYaIf0eJ-jdqqbG0YiGO_lF5rJCVcgMkLhcHKeyj-UdAe55W2nWntG2tlurxNHuG6AApLXWrLbGt8ab4rsijRJGxrbJVO_ARQAZW9GusRGYkxvlg6HcLHfFi4aKd1EYVOAGQk4r7TZLA896yRNutYGnv8-Dwt_4CfT_qTz3oN965oGvarktcxE1w1fiCftBlk2CU9YwXCQROwnUUq9h1rrihBZL&__tn__=-R