Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` ամերիկացի հանաճանաչ ռեփ-կատարող Քանյե Ուեսթը, Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին հայտնել է, որ աղոթում է Հայաստնի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քանյե Ուեսթն այս մասին գրառում կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համաճարակի պատճառով վերափոխված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ ծածկի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ տեր Աստված մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,-գրել է ռեփերը:
https://twitter.com/kanyewest/status/1310804374143131648?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1310804374143131648%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1029380.html%3Ffbclid%3DIwAR2B5vDc2Z_NYJkam1v64jbpWRpTkS326cDgMALpkQpJjyK0ULjif99PdGI