Էապես բարելավել է դիրքերը. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և <<Կամավորական շարժում>> ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:

https://www.facebook.com/arcrun/posts/3413230025379248?__cft__[0]=AZWZzURw_fUolb9Uc7DWSrnv203hBjwbmB7jlZlY8BxCEuBE5mVAyZqbx-bd-sGZuVT9H8qg4KhO5JlXAgi6KU9YTj2HYGReB_zzb1O8vZVlsl69RffN5rdGgJofktK6qSwXJFs0Ly8_Hw6XI_U3UyJT&__tn__=%2CO%2CP-R