Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա

 Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:
Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/3019070344861405?__cft__[0]=AZUTg7gp3SyoPfCn9aW0lWA2CUlNVS0y1dmwgw0k7mui3Pou—CZPa9nVXCoSdpaLW8gGDQ0hTUvPHYfTJwY63ip-UdRhdRHTivePTEQ3e_g-ouaOAJg4bYnzMRX9drE_0szGA-A5pnmEcdjNj8rUM2j&__tn__=%2CO%2CP-R