Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։
Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3330116783691125?__cft__[0]=AZXkcbILidmMF9YwR743UpjseFhizYSDcfaTi77bkFrqBHZUXPBjdIEPvrK9O018EuwyAIw7UMXqbVrgMM7Bjq0YzG7VQWsNk2LNU1apQDDgdiZGjZ1rARHUhE5QPD02K2wDR9C0-JfgF87g8emZ-tE9nJ908doMpxNApmZtFO0hqg&__tn__=%2CO%2CP-R