ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել. Արայիկ Հարությունյան

Հարգելի ՛ հայրենակիցներ
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:
Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/625505448146832?__cft__[0]=AZWUFpoGvBslGG_Yqp-XH8DbTu7L-GFf-gAxh4Tg-LfZlVLh8JFjujgi4FMf34NOsqNfoKYXibecPwa3xHxazJN2J_EFHTKW77g6RozCwMkc_aZpVZBmTkteDtMBin8nAfdJ5feGW08GCiXf8076eC4p4U0Ugwq6PiaYj6P0quF4EBeMmTyuOVxN8uArH97gHozqiL5ff5gnPXsrrP-M1a3V&__tn__=%2CO%2CP-R