Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով։
Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։
Սիրելի բարեկամներ,
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝
բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։
Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ամսվա ընթացքում։
Մի կարևոր լրացում։ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵԶ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1905292752944999?__cft__[0]=AZV9ELQ1Dce-1SDIWtc3-Zv7Qy6k_3DlTqmEE3lW-6YtFvKBvuBJUVliNgHHVvI4kXRSmc44JUFczRpt2WTprIGSL9T7WHbqVfEIOdJC1SbvmFki0Cw8C8xdX65LxGx9-DTb0wW9yIy_KFwWOPLPzI6F&__tn__=%2CO%2CP-R