ԵՐԵՎԱՆ — «Կանանց ձայնը» նախաձեռնության անդամները Ազգային ժողովում հանդիպում են ունեցել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանի հետ՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները պատերազմի հետևանքով ձևավորված սոցիալական ու հասարակական խնդիրների, զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների բարձրաձայնած հարցերի, ինչպես նաև բողոքի ակցիաների ընթացքում կանանց նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնության շուրջ համախմբված կանայք սկսել էին աջակցություն ցուցաբերել վիրավոր զինծառայողներին, զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին։ Ժամանակի ընթացքում մարդասիրական գործունեությանը զուգահեռ նրանք սկսել էին բարձրաձայնել նաև այն խնդիրները, որոնք, իրենց գնահատմամբ, պատշաճ արձագանք չէին ստանում պետական մարմինների կողմից։ «Կանանց ձայնը» սկզբնականշրջանումգործելէորպեսչգրանցվածնախաձեռնություն՝միավորելովընդհանուրմտահոգություններևնպատակներունեցողկանանց։
Նախաձեռնության անդամների մտահոգություններն առավել սրվել են 2022 թվականի սեպտեմբերի 21-ի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Այդ օրը ոստիկանությունը բերման էր ենթարկել 44-օրյապատերազմումզոհվածզինծառայողներիմիքանիտասնյակծնողների։Դեպքիվերաբերյալհրապարակվածտեսանյութերումևլրատվականնյութերումարձանագրվելէրնաևուժիկիրառում։
«Կանանց ձայնը» նախաձեռնության նախագահ Անուշ Շահնազարյանը պնդեց, որ խնդիրը միայն մեկ օրվա իրադարձություններով չի սահմանափակվում։ Նրանց մտահոգությունը վերաբերել է խաղաղ հավաքներին մասնակցող կանանց նկատմամբ վերաբերմունքին, ոստիկանության բաժիններ տեղափոխված անձանց իրավունքների պաշտպանությանը և այն հարցին, թեինչիրավականմեխանիզմներովկարողենկանայքհամատեղպաշտպանելիրենցշահերը։Նախաձեռնությանանդամներըորոշելենտեղիունեցածիվերաբերյալհավաքելվկայություններևփաստաթղթեր։
Այս զարգացումներից հետո նախաձեռնության անդամները դիմել են Ազգային ժողով և հանդիպել Հայկ Մամիջանյանի հետ։ 2022 թվականի հուլիսից Մամիջանյանը ղեկավարում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, իսկ նրա կուսակցական պատկանելությունը ՀՀԿ—նէր։
Հանդիպման ընթացքում կանայք ներկայացրել են իրենց ընդհանուր խնդիրները՝ խոսելով «Եռաբլուրում» տեղի ունեցած իրադարձությունների, կանանց և զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ մտահոգությունների, բերման ենթարկումների, ինչպեսնաևիրավապահմարմիններիգործողություններիիրավաչափությանհարցերիմասին։
Հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է այն հարցը, թե ինչպես կարելի է կանանց անհատական բողոքները վերածել կազմակերպված իրավական գործընթացի։ Ըստ նախաձեռնության ներկայացրած պատմության՝ Մամիջանյանը խորհուրդ է տվել հավաքել տուժած կանանց գրավոր վկայությունները, ստորագրությունները, բժշկական փաստաթղթերը, ինչպեսնաևդեպքերըհաստատողլուսանկարներնուտեսանյութերըևդրանքներկայացնելիրավապաշտպանկառույցներին։
Քննարկվել է նաև նախաձեռնությանը իրավական կարգավիճակ տալու հարցը։ Հանդիպումից հետո կանայք եկել են այն եզրակացության, որ գրանցված հասարակական կազմակերպության միջոցով իրենց համար ավելի համակարգված կլինի պետական մարմիններին դիմելը, փաստաթղթերներկայացնելըևկանանցիրավունքներիպաշտպանությանհարցերըբարձրաձայնելը։
Ըստ նախաձեռնության անդամների 2022 թվականի հոկտեմբերին նրանք կանցկացնեն հիմնադիր ժողով։ Նախձեռնության անդամները մտադրված են պաշտոնապես ստեղծել «Կանանց ձայնը» հասարակական կազմակերպությունը։ Ներկայիս դրությամբ ընթանում են քննարկումներ հետագա անելիքների վերաբերյալ։