Իշխանությունների տվյալով՝ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 65 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ, նաև դպրոցը: «Երեխաները գտնվում էին պաշտպանական կառույցում, այժմ նրանց տարհանում են, բոլորը ողջ են»,- ասել է ոստիկանության Սումիի մարզային վարչության պետ Վոլոդիմիր Արտյուխը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հարձակումը չի մեկնաբանել: