Միացյալ Նահանգները չեղարկում է բոլոր վիզաները Հարավային Սուդանի անձնագրեր ունեցողների համար և արգելափակում է նոր մուտքերը, շաբաթ օրը հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ցավով հայտնելով, որ աֆրիկյան երկիրը չի ընդունում ԱՄՆ-ից վտարված իր քաղաքացիներին, հաղորդում է CBS News-ը:
«Պետդեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում Հարավային Սուդանի անձնագիր ունեցողների բոլոր վիզաները չեղյալ համարելու դրանց հետագա տրամադրումը դադարեցնելով նրանց մուտքը կանխելու համար», — ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ:
Սա առաջին նման միջոցառումն է, որն ուղղված է կոնկրետ երկրի անձնագրեր ունեցողներին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին վերադարձավ Սպիտակ տուն՝ հակամիգրացիոն հարթակում քարոզարշավ իրականացնելուց հետո:
Ռուբիոն մեղադրել է Ջուբայի անցումային կառավարությանը «Միացյալ Նահանգներին օգտագործելու» մեջ՝ ասելով, որ «յուրաքանչյուր երկիր պետք է ժամանակին ընդունի իր քաղաքացիների վերադարձը, երբ մեկ այլ երկիր… ձգտում է հեռացնել նրանց»:
«Վաշինգտոնը պատրաստ կլինի վերանայել այդ գործողությունները, երբ Հարավային Սուդանը սկսի լիովին համագործակցել», — հավելել է Ռուբիոն: