Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը տևել է 4,5 ժամ. ի՞նչ է քննարկվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում տևել է 4,5 ժամ, տեղեկացնում է РИА Новости-ն։

Հանդիպման թեման ուկրաինական կարգավորման տեսակետներն էին։

«Ռուսաստանյան պետության ղեկավարը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ։ Հանդիպման թեման ուկրաինական կարգավորման տեսակետներն են»,- հաղորդվում է Կրեմլի կայքում։