Տիգրան Երկրորդի օրոք Հայկական թագավորությունը Հռոմից արևելք գտնվող հզորագույն պետություն դարձավ. Naked Science

Տիգրան  Երկրորդը Հայկական թագավորության գահ բարձրացավ մ.թ.ա. 95 թվականին: Հենց նրա գահակալության օրոք թագավորությունը Հռոմեական Հանրապետության արևելքում գտնվող հզորագույն պետություն դարձավ, գրում է Naked Science-ը:

Մ.թ.ա. 70 թվականին Մեծ Հայքի տարածքը ձգվում էր արևմուտքում Միջերկրական ծովից մինչև արևելքում Կասպից ծով, հարավում Տիգրիս-Եփրատ ավազանից մինչև հյուսիսում Մեծ Կովկասի նախալեռները: Այդ ժամանակ Տիգրանի ստեղծած պետության չափը մի քանի անգամ մեծ էր այն Հայաստանի տարածքից, որի գահին նա բարձրացավ:

Ժամանակակից Հայաստանից բացի, այդ պատմական տարածաշրջանը ներառում էր նաև ժամանակակից Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքները: Օրինակ՝ Տիգրան Երկրորդի հիմնադրած պետության մայրաքաղաք Տիգրանակերտը, ըստ վարկածներից մեկի, գտնվում էր ժամանակակից թուրքական Սիլվան քաղաքի տեղում:

Մեծ Հայքը այդ չափերով երկար չգոյատևեց: Երկրում ապստամբություններ սկսվեցին, և Հռոմը աստիճանաբար վերագտավ երբեմնի հզորությունը։ Մ.թ.ա. 69 թվականին սկսվեց պատերազմ Հռոմի հետ։ Տիգրանը հաջողությամբ հետ մղեց սկզբնական հարձակումները, սակայն մ.թ.ա. 66 թվականին զորավար Պոմպեոսը ռազմական արշավ սկսեց Հռոմի դեմ։ Արդյունքում, Տիգրանը խաղաղության պայմանագիր կնքեց Պոմպեոսի հետ, ըստ որի, Հայաստանը հրաժարվեց իր տարածքային ձեռքբերումներից, սակայն թագավորը պահպանեց գահը իր ժառանգական տիրույթներում։

Մեծ Հայքի թագավորության տարածքն իր ամենամեծ ընդլայնմանը հասավ մ.թ.ա. 70 թվականին։ Քարտեզի վրա հստակ երևում են այդ ժամանակ Հայկական պետության զբաղեցրած հողերը, գրում է պարբերականը։