Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակալվել են

Ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևու է, թե ինչպես են Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ծեծի ենթարկում և նվաստացնում Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային։ Տեսանյութը նկարահանվել է հենց ծեծկռուքի մասնակից անչափահասների կողմից։

ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնեցին, որ դեպքը տեղի ունեցել սեպտեմբերին։ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին։

Քննչական կոմիտեից , որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: