Սամվել Կարապետյանին բուժօգնություն չցուցաբերած անձանց դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ փաստաբան

Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել այն պատասխանատու անձանց դեմ, ովքեր պետք է բժշկական օգնություն ցուցաբերեին գործարար և բարերար Սամվել Կարապետյանին, երբ նա գտնվում էր քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Մենք բազմաթիվ նամակներ ենք ուղարկել համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին», — նշել է նա։

Փաստաբանը բացատրել է, որ պատասխանատու անձինք կամ չեն արձագանքել, կամ տվել են անորոշ պատասխաններ։

Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում հիվանդացել է երկկողմանի թոքաբորբով․ փաստաբան