Քրեական գործ՝ իմ խոսքի դեմ

2026 թվականի հուլիսին Հայաստանում գտնվող փաստաբանիս միջոցով տեղեկացա, որ իմ նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ես պաշտոնական ծանուցում չէի ստացել։ Չգիտեի՝ ինչ հոդվածով և կոնկրետ ինչ արարքի համար են ցանկանում ինձ մեղադրել։ Գիտեի միայն մի բան՝ ես շարունակել էի գրել։ Գրել էի «Հայրենիք» կուսակցության նկատմամբ ճնշումների մասին։ Քննադատել էի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բարձրաձայնել վարչական ռեսուրսի օգտագործման, ընտանեկան բռնության և իշխանության հետ կապվող խոշոր գործարարների ազդեցության հարցերը։ Աջակցել էի Արթուր Վանեցյանին և չէի թաքցրել իմ քաղաքական դիրքորոշումը։ Իմ համոզմամբ՝ հենց խոսքս է դարձել իմ դեմ հարուցված գործի իրական պատճառը։ Տարիներ առաջ ինձ փորձում էին ստիպել ստորագրել կուսակցությունից հրաժարվելու մասին հայտարարություն։ Սպառնում էին բանտով և պահանջում միանալ իշխանական կուսակցությանը։ Ես հրաժարվեցի։ Այսօր, երբ գտնվում եմ հազարավոր կիլոմետրեր հեռու, նույն համակարգը կրկին փորձում է ինձ փոխանցել նույն ուղերձը՝ լռի՛ր։ Բայց հիմա ես այլևս այն վախեցած աղջիկը չեմ, որը յուրաքանչյուր դռան ձայնից սարսափում էր։ Ես գիտեմ, որ իմ պատմությունը պետք է պատմվի։ Եթե այսօր լռեմ, վաղը նույն մեթոդները կարող են կիրառվել մեկ այլ կնոջ, լրագրողի կամ ընդդիմադիր քաղաքացու նկատմամբ։ Քրեական գործը կարող է սահմանափակել Հայաստան վերադառնալու իմ հնարավորությունը, բայց չի կարող վերացնել իմ հիշողությունը և համոզմունքները։ Ես սիրում եմ Հայաստանը։ Հենց այդ պատճառով եմ քննադատում նրա իշխանությանը։ Հայրենիքը կառավարությունը չէ, իսկ իշխանության քննադատությունը՝ պետական հանցագործություն։ Եթե իմ գրած յուրաքանչյուր ճշմարտության համար նոր գործ են հարուցելու, ես միևնույն է շարունակելու եմ գրել։

Մարիամ Խուդոյան