ԱՀԱԿ․ Մոսկվայի կենտրոնում պայթյունի պատճառը ինքնաշեն սարքի պայթեցումն է եղել

Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող ռեստորանում տեղի ունեցած պայթյունի պատճառը ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցումն է եղել, որը, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԱԿ) տվյալներով, անհայտ մի կին փորձել է անցկացնել հաստատություն, հաղորդել է «Կոմերսանտ»-ը։

Պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ՝ կնոջը ռեստորան ներս չթողած պահապանը, կասկածյալ կինը և այցելուներից մեկը։

Վերջին տվյալներով՝ տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 21 մարդու։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայություններն ու իրավապահ մարմինները, կատարվածի հանգամանքները պարզվում են։