Հանրաքվեի ընթացքում կաշառելու փորձի գործը՝ դատարանում

Հունվարի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ կսկսվի Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանի (լուսանկարում) դատավարությունը: Հիշեցնենք, Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար: Զավեն Միրիջանյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատող է եւ 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Նա 2015 թվականի նոյեմբերի 25-ին հանդիպել էր նույն հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի հետ, և ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, նյութապես շահագրգռելով պահանջել էր ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող երկու վկայական, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:

Այդ զրույցն արձանագրող ձայնագրությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փոխանցել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստնյանին:

Related Posts

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 39-ամյա Արտյոմ Դոդորյանը գողություններ և խարդախություններ կատարելու կասկածանքով որոնվում է

39-ամյա Արտյոմ Դոդորյանը գողություններ և խարդախություններ կատարելու կասկածանքով որոնվում է:

Երևանում առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով

Այսօր՝ սեպտեմբերի 4-ի, Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել են…