Իրանն Իսրայելին «բոլորովին այլ և անսպասելի պատասխան» հարված կհասցնի. ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատարի տեղակալ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» ուժերի օպերատիվ հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհսեն Չիզարին Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը Թեհրանի արձագանքը կլինի «մի այլ և անսպասելի»:

Չիզարին նշել է, որ Իրանը Հանիայի սպանությանը կպատասխանի, հենց դրա ժամանակը գա։ Անդրադառնալով լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման «Արբաին» հակաիսրայելական գործողությանը, իրանցի գեներալն ասել է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան խմբավորման բարձրագույն հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության՝ հավելելով, որ Իրանի ջախջախիչ պատասխանը «անշուշտ այլ կլինի:

Իրանցի բարձրաստիճան զինվորականը միաժամանակ նշել է, որ որքան Իսրայելը համառի Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր հատվածներում իր լայնամասշտաբ ռազմական հարձակմանը, այնքան նրա համար իրավիճակը կբարդանա։

«Դիմադրության կառույցը Գազայում ամուր է, այն ձևավորվում և ամրապնդվում է Արևմտյան ափում: Այսօր Իսրայելի ռեժիմը միջոցներ է ձեռնարկում Արևմտյան ափում դիմադրության ձևավորումն ու ուժեղացումը կանխելու համար, բայց դա նրան երբեք չի հաջողվի»,-հայտարարել է նա։

Related Posts

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։ «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի…

Հայտնաբերվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ

Հայտնաբերվել և նկարագրվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ՝ Բորիսյակի ուրականը, որը բնակվել է Ռուսաստանում մոտավորապես 5-6 միլիոն տարի առաջ, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բորիսյակի անվան պալեոնտոլոգիական…