Հանրաքվեի ընթացքում կաշառելու փորձի գործը՝ դատարանում

Հունվարի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ կսկսվի Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանի (լուսանկարում) դատավարությունը: Հիշեցնենք, Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար: Զավեն Միրիջանյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատող է եւ 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Նա 2015 թվականի նոյեմբերի 25-ին հանդիպել էր նույն հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի հետ, և ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, նյութապես շահագրգռելով պահանջել էր ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող երկու վկայական, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:

Այդ զրույցն արձանագրող ձայնագրությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փոխանցել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստնյանին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան

Արագածոտնի մարզի Մելիքգյուղում մորը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։ Քննչական կոմիտեից Azatutyun24.am-ին հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ…