Վարչապետը հանձնարարել է շարունակել ճանապարհների անցանելիության ապահովման ուղղությամբ աշխատանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ նախ ներկայացվել են հանրապետությունում ճանապարհների անցանելիության հետ կապված իրավիճակը, շուկայում տարբեր ապրանքատեսակների գների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, կենսաթոշակների վճարման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է, որ դեկտեմբերի 31-ից հանրապետության տարբեր շրջաններում տեղացած ձյան շերտը կազմել է 50 սմ-ից մինչև 1.20 մետր, ինչի հետևանքով, ընդհանուր առմամբ, փակվել է 109 ճանապարհ: Օպերատիվորեն իրականացվել են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ, իսկ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության գործողությունների արդյունքում ձյան տակ մնացած ավտոմեքենաներից դուրս է բերվել ավելի քան 800 մարդ: Ներկայում հետևողական աշխատանք է տարվում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներն անցանելի դարձնելու ուղղությամբ: ՏԿԱԻ նախարարը նշել է, որ հանրապետության մյուս բոլոր ճանապարհները հիմնականում բաց են, կան դժվարանցանելի ճանապարհներ, որտեղ ևս կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհների անցանելիության ապահովումը և հանձնարարել շարունակել օպերատիվ աշխատանքներն այդ ուղղությամբ: ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը զեկուցել է, որ տոնական օրերից առաջ և հետո ուժեղացված հսկողություն է իրականացվել սոցիալական նշանակություն ունեցող 20 անուն ապրանքների գների նկատմամբ: 2014 թ. դեկտեմբերի վերջի և 2015 թ. հունվարի նկատմամբ 2015-ի դեկտեմբերին և 2016 թ. հունվարի սկզբին գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արձանագրվել է էական գնային նվազում, անգամ կան ապրանքատեսակներ, որոնց գները նվազել են 30-40 տոկոսով, օրինակ՝ ձվի, ալյուրի: Շաբոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, շուկան կայուն է, և գների բարձրացման դեպքեր չեն արձանագրվել: Վարչապետ Աբրահամյանը հորդորել է ՏՄՊՊՀ նախագահին՝ շարունակել ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ կենսաթոշակների վճարման նպատակով ժամանակին իրականացվել է անհրաժեշտ ֆինանսավորում: Կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է հունվարի 4-ից: Այն կշարունակվի հունվարի 5-ին, այնուհետև հունվարի 8-ից:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…