ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հաքերային հարձակումները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի վրա, որոնց պատասխանատվությունը Վաշինգթոնը դրել էր Մոսկվայի վրա, կարող էին իրականացվել ոչ թե Ռուսաստանի, այլ «ինչ-որ ուրիշի» կողմից, հայտնում է Reuters-ը;
«Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների համակարգերը կոտրելը կարող էր կատարել ուրիշ մեկը, այլ ոչ թե Ռուսաստանը»,- գրում է գործակալությունը:
Թրամփը նաեւ պնդում է, որ այդ հաքերային հարձակման մասին տեղեկություն ունի, եւ խոստացել է շուտով ներկայացնել այն հանրությանը:
«Դուք այդ մասին կիմանաք երեքշաբթի կանմ չորեքշաբթի»,- ասել է նա:
