Հռոմի Պապ Ալեքսանդր 6-րդ. Պապերից ամենամռայլ կերպարը

585 տարի առաջ՝ 1431 թվականի հունվարի 1-ին, Վալենսիայում ծնվեց Հռոմի Պապ Ալեքսանդր 6-րդը, նույն ինքը՝ Ռոդրիգո Բորջիան, որին հիշում են որպես անբարոյականության, անթիվ ինտրիգների եւ թունավորումների խորհրդանիշ: Ներկայացնում ենք նրա կենսագրությունից մի քանի հետաքրքիր փաստ:

Հռոմի Պապի թալիսմանը

Պատմաբանները վստահեցնում են, որ Ալեքսանդր 6-րդը յուրօրինակ թալիսման ուներ, որի հետ են կապում նրա ճակատագիրը: Կարդինալ լինելու տարիներին նրան այդ թալիսմանը նվիրվել էր մի գնչուհի՝ ասելով, որ նա չի մեռնի այնքան ժամանակ, քանի դեռ կրում է այն պարանոցին: Տարօրինակ փաստ է, բայց Պապն իր մահվան օրը տարված էր հյուրերին թունավորելու մտքերով եւ մոռացել էր կապել այն:

Բազմազավակ հայր

Որոշ տվյալների համաձայն՝ Ռոդրիգո Բորջիան  8 կամ 9 երեխա ուներ տարբեր կանանցից: Պոնտիֆիկոսի կենսագիրները դրանց բաժանում են 2 խմբի՝ նրանք, ովքեր ծնվել են նախքան նրա՝ որպես լեգատ Իսպանիա մեկնելը, եւ նրանք, ովքեր ծնվել են Հռոմի Պապ դառնալուց հետո:

«Անառակության հրեշ»

Ալեքսանդր 6-րդը հայտնի է իր բազմաթիվ սիրավեպերով: Բայց ամենալուրջ սկանդալը կապված է դստեր՝ Լուկրեցիայի հետ սեռական կապ ունենալու հետ: Ժամանակակից պատմաբանները կարծում են, որ Լուկրեցիան անամոթ կուրտիզանուհի չէր, եւ ինցեստի մասին շշուկները կարող էին ուղղակի «սեւ փիառ» լինել:

Հայտնի թունավորող

Պապ լինելու 11 տարիներին Ալեքսանդր 6-ի հրամանով սպանել են 27 կարդինալի:

Շշուկների համաձայն՝ Բորջիան 2 պարզ եւ հեշտ միջոց էր հնարել թշնամիներից ազատվելու համար՝ ձեռքսեղմում եւ զարդատուփերի կողպեք: Հռոմի Պապը աջ ձեռքի մատին մատանի էր կրում եւ ձեռքսեղմման պահին դրանից սույր ծայր էր խրվում դիմացինի ձեռքը եւ թույն ներարկում: Նույն մեխանիզմը գործում էր նաեւ զարդատուփերը բացելիս:

Ինդուլգենցիաների վաճառք

Երբ Ալեքսանդրը Հռոմի Պապ դարձավ, գանձարանը դատարկ էր, եւ Սուրբ աթոռի պարտքերը կազմում էին առնվազն 120 000 դուկատ: Իսկ իր մահից հետո Ալեքսանդրը մեծ թվով կանխիկ գումար թողեց, որը կուտակել էր ինդուլգենցիաների վաճառքի հաշվին: Ինդուլգենցիաների վաճառքի հայեցակարգը՝ մեղքերի ամբողջական կամ մասնակի մարումը, ընդունվել էր դեռեւս 1343-ին: Դրանց վաճառքը համալրեց գանձարանը:

1501 թվականին Ալեքսանդրի որդի Չեզարեն Վատիկանի իր պալատում Բոլոր սրբերի օրվա կապակցությամբ շքեղ տոն էր կազմակերպել: Հետաքրքիր է, որ այս միջադեպը նկարագրել են թե՛ պապի հակառակորդները, թե՛ նրան լոյալ տրամադրված անձինք: Իբր թե 50 հռոմեացի կուրտիզանուհի հրավիրված էին այդ ընթրիքին եւ մերկ պարում էին սպասավորների հետ:

Սխալմամբ վրա հասած մահ

Հռոմի Պապի մահը զարմանալի էր: Վարկածներից մեկի համաձայն՝ նա մահացել է անհեթեթ պատահականությամբ: 1503 թվականի օգոստոսին նա իր որդի Չեզարեի հետ հյուրերի էր կանչել ընթրիքի՝ թունավորելու: Աղանդերի ժամանակ պետք է գինի մատուցեին, որի՝ հյուրերի համար նախատեսված բաժնի մեջ թույն էր լցված: Սակայն Պապն ու Չեզարեն նախքան աղանդերը մատուցելը խոհարարից գինի էին խնդրել, իսկ վերջինս շփոթել էր շշերը: Ալեքսանդրն ու Չեզարեն իրենց վատ էին զգացել եւ հոգեվարքի մեջ ընկել: Հռոմի Պապը մահացել էր, իսկ Չեզարեին հաջողվել էր փրկել: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Պապին թունավորել էր Չեզարեն, կամ էլ պոնտիֆիկոսը մահացել էր սովորական մրսածության հետեւանքով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…