Վլադիմիր Պուտինը ցավակցել է Ռեջեփ Թայիփ էրդողանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին Ստամբուլում ահաբեկչության զոհերի կապակցությամբ:

«Դժվար է պատկերացնել ավելի ցինիկ հանցագործություն, քան խաղաղ մարդկանց սպանությունը Ամանորի ամենաթեժ պահին: Բայց ահաբեկիչներին օտար են մարդկային բարոյականության մասին պատկերացումները: Մեր ընդհանուր պարտքն է վճռական հարված տալ ահաբեկչական ագրեսիային»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետեւանքով զոհվել էր 39 մարդ: Իրավապաները ոչնչացրել էին չարագործին, որը Սանտա Կլաուսի հագուստով էր:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։