Բելգիայում ցանկանում են շների համար կարտոֆիլի ֆրի արտադրել

Շների համար մթերքներ արտադրող բելգիական ընկերությունները խոստացել են 2017-ին չորքոտանի բարեկամներին նոր համեղ ուտելիքով ուրախացնել՝ Doggy Frites կարտոֆիլի ֆրիով:

Արտադրողները պնդում են, որ նոր մթերքը դիետիկ է եւ ընդամնեը 8 տոկոս յուղայնություն ունի: Սակայն կարտոֆիլը չի դառնա չորքոտանիների ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասը եւ պետք է ընկալվի որպես համեղ կերակուր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Շներն իրականում կարտոֆիլ շատ են սիրում»,- հավաստիացնում են արտադրողները: Նրանց խոսքով՝ փետրվար-մարտին արտադրանքը կհայտնվի կենդանիների համար ապրանքների վաճառքի ոլորտում մասնագիտացած խանութներում: Շների կարտոֆիլի ֆրին կվաճառվի փաթեթով՝ 40 եւ 80 գրամ քաշով:

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…