ՀՀԿ-ին դուր չի եկել ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ին դուր չի եկել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ միայն քննադատել էին երկրում տիրող իրավիճակը, այլեւ առաջարկների մեջ մատնանշել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու անհրաժեշտությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ այս հայտարարությունը որակել է շահարկում` հավելելով, որ իրենք ԸՕ-ն չեն փոխի եւ ռեյտինգային ընտրակարգը չեն հանի: «Մենք նախքան կոալիցիա ձեւավորելու ժամանակաշրջանում նաեւ նման խոսակցություններ բանակցությունների ընթացքում ունեցել ենք:

Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որեւէ քաղաքական ուժի համար, եւ կարող եմ ասել` ե՛ւ լավի, ե՛ւ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին»,- ասել է նա:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…