Մերկելը խոստացել է 2030 թվականին Գերմանիայում ստեղծել էլեկտրամոբիլների 1 մլն լիցքավորման կայաններ

2030 թվականին Գերմանիայում կստեղծվեն էլեկտրամոբիլների 1 մլն լիցքավորման կայաններ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսպիսի խոստում է տվել ամենշաբաթյա համատեղ տեսահեռարձակման ժամանակ, որը կիրակի՝ նոյմբերի 3-ին, հրապարակվել է երկրի կառավարության տեղեկատվական ծառայության կայքում, հայտնում է DW-ն:

Մերկելի ուղերձը նվիրված է ավտոինդուստրիայի զարգացման հարցերով  փորձագիտական խմբի հանդիպմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 4-ին դաշնային կանցլերի գերատեսչությունում:

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ այդ հանդիպման օրակարգում ներառված է 3 թեմայի քննարկում: Առաջին հերթին էլեկտրամոբիլության եւ դրա առաջընթացի խնդիրները, մասնավորապես հատուկ «էկոխրախուսանքների» միջոցով, այսինքն՝ զեղչեր որոշակի մոդելների գնորդների համար: Երկրորդ թեման է էլեկտրոնային ավտոմեքենաների համար ենթակառուցվածքների ստեղծումը: «Այս նպատակով մենք ցանկանում ենք 2030 թվականին ստեղծել 1 մլն լիցքավորման կայաններ, այս գործընթացին կներգրավվի նաեւ արդյունաբերությունը»,- նշել է Մերկելը: Երրորդ ուղղությունը ինքնավար վարումն է եւ դրա համար անհրաժեշտ իրավական նախադրյալները:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…