5 ՈԼՈՐՏ, ՈՐՏԵՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՆ ԻՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Սթենֆորդի համալսարանի Կորպորատիվ կառավարման կենտրոնի անդամ Վիվեկ Վադխվան նշում է, որ երկրագնդի տնտեսությունն ու արտադրությունը հսկայական փոփոխությունների են ենթարկվելու, և աշխարհի առաջատար ընկերություններից շատերը 15-20 տարուց ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը: Ահա այն հիմնական 5 բնագավառները, որոնց ներկայացուցիչները  պարզապես պարտավոր են հետևել ժամանակի զարկերակին:

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

robot

Շնորհիվ ռոբոտաշինության և 3D տպագրության՝ ապրանքներ արտադրելը ԱՄՆ-ում և Եվրոպայում շուտով ավելի մատչելի կդառնա, քան Չինաստանում: Շաբաթական 7 օր և օրական 24 ժամ աշխատող ռոբոտները որոշ ժամանակ անց կսկսեն բազմաթիվ գործողություններ կատարել մարդկանց փոխարեն, քանի որ դրանց պատրաստումն ու շահագործումը ավելի քիչ ռեսուրս են պահանջում, քան մարդու աշխատանքը:

նորագույն տեխնոլոգիաները

Իսկ ահա ռոբոտներին կգան փոխարինելու 3D պրինտերները, որոնց շնորհիվ մենք կկարողանանք սեփական iPhone ստեղծել՝ տանը նստած:

ՖԻՆԱՆՍՆԵՐ

նորագույն տեխնոլոգիաները

Էլեկտրոնային դրամական միավորներն արդեն վաղուց իրականություն են: Համակարգչի մեկ հպումով դրամական փոխանցումներ անելով՝ մոտ ապագայում մենք այլևս կարիք չենք զգա բանկերի և ֆինանսական հաստատությունների այն տեսքով, ինչպիսին նրանք հիմա են:

Քրաուդֆանդինգն էլ ֆինանսական պատկերացումները փոխելու մեկ այլ տարբերակ է, որի շնորհիվ մարդիկ կկարողանան հասարակական ֆինանսավորմամբ ձեռք բերել ավտոմեքենաներ, տներ և այլ ապրանքներ:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

նորագույն տեխնոլոգիաներըApple-ի, Google-ի, Samsung-ի ու Microsoft-ի աչքից չի վրիպել նաև այս ոլորտը: Նրանց արտադրած նորագույն տեխնոլոգիաները արդեն իսկ կարողանում են հետևել իրենց օգտատերերի առողջությանը՝ չափել ճնշումը, արյան մեջ թթվածնի քանակը, մարմնի ջերմաստիճանը, ֆիզիկական ակտիվությունը և այլն:

նորագույն տեխնոլոգիաները

Այս ամենի շնորհիվ սարքերը նախազգուշացնում են մարդկանց սպառնացող հիվանդությունների մասին, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք արժե ձեռք առնել դրանց կանխարգելման համար: Բժիշկները շուտով կունենան մրցակիցներ նաև բժիշկ-ռոբոտների տեսքով, որոնք ի վիճակի կլինեն անգամ ամենաբարդ վիրահատությունները կատարելու:

ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

նորագույն տեխնոլոգիաները

Թեև կրաքարից նավթ ու գազ ստանալը բնապահպանությանը էական վնասներ է հասցնում, ինչպես նաև հրահրում երկրաշարժեր, ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ կանգ չեն առնում այս հարցում, ինչի արդյունքում բնական գազի գները շարունակում են կտրուկ նվազել: Կրաքարից գազի արտադրությունը վերջին 50 տարվա ամենաէական փոփոխությունն է էներգետիկայի ոլորտում, և սկսվել է այն ընդամենը 2012 թվականից:

Էներգետիկայի ոլորտի մեկ այլ հեղափոխություն էլ արևային էներգիան է, որի շնորհիվ շուտով ավելի հեշտ ու մատչելի կլինի էներգիա ստանալ տնային պայմաններում՝ արևային մարտկոցների շնորհիվ, քան գնել այն էլեկտրաէներգիա մատուցող ընկերություններից:

նորագույն տեխնոլոգիաները

Էներգիայի անսպառ պաշար ունենալով՝ մարդիկ  հնարավորություն կունենան ամբարել նաև ջուր՝ օվկիանոսից ջրի անհրաժեշտ քանակություն աղազատելով, կկարողանան ուղղահայաց ջերմոցներում աճեցնել մրգեր ու բանջարեղեններ, որոնք 100% օրգանիկ կլինեն և առանց պարարտանյութերի: Չմոռանանք նաև այն մասին, որ կկարողանանք 3D տպիչների միջոցով միս տպել՝ կենդանիներին հանուն մսի սպանելու փոխարեն: Այս ամենը, իհարկե, ամբողջությամբ կփոխի գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտը:

 ԿԱՊ

նորագույն տեխնոլոգիաները

Եվ անգամ այս ոլորտին են փոփոխություններ սպասում: Ֆիքսված հեռախոսակապին փոխարինել է մոբայլ կապը, միջազգային զանգերի անհրաժեշտություն նույնպես չկա, երբ Skype-ը գոյություն ունի: Շնորհիվ ստեղծված մրցակցության՝ շուտով ողջ երկրագունդը պատված կլինի wifi ցանցով, և մենք ամենուրեք կկարողանանք անվճար զանգեր կատարել:

«15-20 տարվա ընթացքում լրջագույն փոփոխություններ են սպասվում գրեթե բոլոր ոլորտներում: Հսկա ընկերությունների մեծ մասը դա չի գիտակցում, և հենց այդ պատճառով նրանք շատ շուտով կդադարեն գոյություն ունենալ: Նորամուծությունների տեսքով ներդրումներ անելու փոխարեն նրանք ընկած են կարճաժամկետ եկամուտների հետևից», – գրում է Վիվեկ Վադխվան:

Համաշխարհային շուկայում, սակայն,  շատ շուտով կհայտնվեն նոր ընկերություններ, որոնք կքայլեն ժամանակին համընթաց և կզբաղեցնեն երբեմնի հսկաների տեղը: Դա է ապագան, և երկրագունդը շարժվում է հենց այդ ուղղությամբ:

 

 

 

internest.am

Related Posts

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…