10 ՄԻՏՔ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ. ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

Մեծ գրող Պաուլո Կոելիոն արտահայտել է բազում հետաքրքիր մտքեր, որոնց մի մասը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

 

Եթե ընդունակ ես տեսնելու գեղեցիկը, ապա միայն այն պատճառով, որ ինքդ քո ներսում կրում ես այդ գեղեցիկը։

 

Մոլորությունը որևէ հետաքրքիր բան գտնելու լավագույն հնարավորթյունն է։

 

Այն, ինչ փնտրում ես, դա էլ փնտրում է քեզ։

 

Երբեմն պատահում է այնպես, որ կյանքը երկու մարդու բաժանում է միմյանցից միայն նրա համար, որպեսզի հասկանան, թե որքան կարևոր են միմյանց համար։

 

Ամեն բան ի վերջո լավ է ավարտվում։ Եթե ինչ-որ բան վատ է ավարտվել, նշանակում է դեռ վերջը չէ։

 

Այնտեղ, ուր մեզ սպասում են, մենք միշտ հայտնվում ենք ժամանակին։

 

Երբեմն պետք է շրջել ամբողջ աշխարհը հասկանալու համար, որ գանձերը պահվում են տանը։

 

Կյանքը միշտ սպասում է հարմար պահի, որպեսզի գործի։

 

Մարդիկ ուզում են ամեն բան փոխել, բայց միևնույն ժամանակ ցանկանում են, որ ամեն ինչ մնա նախկինի պես։

 

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես։ Լռությունը ճակատագրեր է կործանում։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…