Ո՞րն է Սերժ Սարգսյանի ակտիվանալու պատճառը. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել է, նույնիսկ իր հնարավոր կալանավորման մասին խոսեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում շատ են քննարկում Ս. Սարգսյանի չիրականացրած խոստումները: Բացատրություն չունեն, թե, օրինակ, ինչու նա հայտարարեց, որ ՀՀԿ ղեկը կտա Վիգեն Սարգսյանին, բայց այդպես էլ դա չարեց: Թիմում հիասթափված են նաև, որ Ս. Սարգսյանը խոստացել էր, թե ինքն է լինելու ՀՀ վարչապետը, բայց այդ խոստումն էլ չիրականացրեց: Հիմա էլ տեղեկություններ են տարածվում, թե նա ժամանակին ուղիղ կապ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանի գրասենյակը որոշեց հատուկ հայտարարություն անել, որ Ս. Սարգսյանը երբևէ չի հանդիպել Ն. Փաշինյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է. «Ուղղակի ունեն ուշադրության պակաս` հերթական անգամ փորձելով իրենց անունը կապել Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իրենք ամեն անգամ սրտաճմլիկ կհայտարարեն դատվելու, ձերբակալվելու մասին․․․ Իրենք միանշանակ մերժված են: Դեռ մեծ-մեծ էլ խոսում են ու ասում են, թե միակ ընդդիմությունը այսօրվա իշխանություններին մենք կարող ենք լինել, այստեղ են ասել` իյա, իրո՞ք»»:

 

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։