Ալեն Սիմոնյանն առաջարկում է կրկին անցնել ամառային և ձմեռային ժամանակի

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որի ընդունման դեպքում մարտին և հոկտեմբերին ժամային փոփոխություններ կլինեն: Այդ մասին Ա.Սիմոնյանը գրել է ֆեյսբուքյան էջում:

«Փոփոխությունը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն»,- գրել է Սիմոնյանը:

Փոփոխությամբ նախատեսված է յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակին՝ ժամը 02.00-ին, ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ տանել, իսկ հոկտեմբերի վերջին կիրակին՝ ժամը 03.00-ին` մեկ ժամով հետ բերել:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…