Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվել են

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի նախկին տնօրեն րա Մինասյան ընդդեմ Արսեն Թորոսյան գործով, Արսեն Թորոսյանի և Առողջապահության նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են։

Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Արսեն թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը: Որոշումը կայացրել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ Նորա Կարապետյանը:

«Իհարկե որոշումները ստանալուց հետո ավելի համապարփակ կներկայացնեմ իմ մասնագիտական կարծիքը (կրկին գործում է “մենք դրել ենք դատալեքսը ցույց չի տալիս” պարզունակ պատճառաբանությունը), բայց մինչ այդ ինձ շատ հետաքրքիր է թե ինչ ձևով է տիկին Նորա Կարապետյանը, պարոններ՝ Ամրահի Պետրոսյանն ու Սլավիկ Թորոսյանը աչք փակել ստորադաս դատարանի դատավոր՝ Սարգիս Երիցյանի բացահայտ խախտումների վրա։ Լիահույս եմ, որ սույն դատավորները չեն գործել այնպես, ինչպես ստորադաս դատարանի դատավորը, իսկ եթե գործել են այդպես, ապա ես համառորեն իմ վստահորդին խորհուրդ կտամ այս որոշումը բողոքարկել, ընդուպ մինչև ՄԻԵԴ, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին դիտավորությամբ օրենք խախտած դատավորներին խստագույնս պատժելու պահանջով։

Հ.Գ. — Ի դեպ կարծում եմ ուռճացված է տևական ժամանակ թևածող այն լուրը իբրև գործադիր իշխանությունը ճնշում է դատական իշխանությանը, սա 37 թիվն է և այլն, ասել կուզի իրո՞ք… Իսկ միգուցե՞ փորձենք իրապես հասկանալ թե ինչ է կատարվում դատական համակարգում»,- գրել է Գյոզալյանը:

 

 

 

 

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…